Բոյերը Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը կրկին օրակարգ կբերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 21:07

Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայում քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է. «Օրինագիծը ևս մեկ անգամ խորհրդարանի օրակարգ կբերեմ: Դեռևս հույս ունենք և ուզում ենք ավարտել մեր սկսած գործը: Սպասում ենք, արդյոք ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի իր խոսքը, թե ոչ: Նա ասել էր, որ օրինագիծը օրակարգ կմտցնի: Սակայն այսօր Թուրքիայի նկատմամբ այլ քաղաքականություն է վարում»,-Բոյերի խոսքերն է վկայակոչում «Ակոս»-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 2001թ. խորհրդարանի որոշմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը Սենատի կողմից հաստատվելուց հետո մերժվեց Սահմանադրական խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս հակասում է սահմանադրությանը:

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply