Սիրիան ավերակի է վերածվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 21:02

Զինված ընդհարումը, որը Սիրիայում շարունակվում է անցած տարվա մարտից, երկիրը վերածել է ավերակի: Ասադի բանակի կողմից ցամաքային և օդային հարձակումների արդյունքում անհաշվելի զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ սիրիական իրավապաշտպանների և ինժեներ-շնինարարների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանոնավոր բանակի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո Սիրիայում ռմբակոծվել է 2,8 մլն շենք, որոնցից 355 հազարը ամբողջությամբ ավերվել են: Տուժած քաղաքների ցավալի ցուցակը գլխավորում է Հոմսը:
Ըստ հրապարակված տվյալների`վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի 35 մլդ ԱՄՆ դոլար և նվազագույնը 3 տարի:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply