Հնարավոր է, որ Անջելինա Ջոլին մահացու հիվանդ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 19:40

Դերասանուհի և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին Թուրքիա  իր վերջին այցի  ժամանակ ոչ միայն այցելեց Անկարայում սիրիական փախստականների ճամբարը, այլև  օրգանների փոխպատվաստումների գծով լավագույն վիրաբույժին:   Ըստ որոշ տեղեկությունների, աստղը կարիք ունի լյարդի փոխպատվաստման, քանի որ հիվանդ է հեպատիտ С-ով, հաղորդում է  Opposing Views –ը` վկայակոչելով  National Enquirer հրատարակությունը, որի կայքը Ռուսաստանում է:

Enquirer-ի լրագրողները գրում են, որ Անջելինա Ջոլին  արդեն մի քանի տարի է տառապում է մահացու հիվանդությամբ, որը վերջերս թևակոխել է ծայրահեղ փուլ:  Դա կողմնակիորեն հաստատում է Ջոլիի և Բրեդ Փիթի  հարսանիքի հետաձգումը, որը պետք է արդեն կայանար, և այն փաստը, որ դերասանուհին նիհարել է մինչև  45 կգ`ունենալով լյարդի լուրջ  հիվանդության դասական ախտանշաններ:

Ամերիիկյան բուլվարային հայտնի հրատարակության հեղինակները գրում են, որ Ջոլին հեպատիտ С  ձեռք է բերել  1980-ականների վերջում, երբ ցոփ կյանք էր վարում, թմրամիջոցներ էր օգտագործում և հանդիպում էր «ում հետ պատահի»: Ներկայիս նրա ամուսինը ամեն ինչ արել է իր սիրելիին բուժելու համար, բայց դա բավարար չէր:

Այժմ հայտնի չէ, թե իրոք Ջոլին մահացու հիվանդ է: Նրան մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ իրոք դերասանուհին պատրաստվում է լյարդի փոխպատվասման, իսկ ուրիշները պնդում են, որ դա ճիշտ չէ, և որ հիվանդության ախտանշանները հազար ու մի այլ հնարավոր հիվանդության հետևանք կարող են լինել: Ջոլիի ներկայացուցիչներից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի եղել:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply