Ուրուգվայի նախագահն ապրում է ամսական 1250 դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 19:23

77-ամյա Խոսե Մուխիկան բարեգործական նպատակով զոհաբերում է գրեթե իր ամբողջ աշխատավարձը: Պաշտոնապես նրա աշխատավարձը կազմում է 12 500 դոլար, որից ընդամենը 10%-ն է Մուխիկան իրեն պահում:

“Ինձ լրիվ բավարարում է այդքան գումարը: Պետք է բավարարի, քանի որ շատ ուրուգվայցիների  եկամուտները շատ ավելի պակաս են”,ասում է սրտացավ նախագահը:

Մուխիկայի կինն էլ սենատոր է, նա նույնպես իր աշխատավարձի մի մասը տրամադրում է  բարեգործական նպատակին:  Նրանք միասին ապրում են Մոնտեվիդեոյի ֆերմայի տանը: Նրա ամենախոշոր գնումը ողջ  նախագահության ընթացքում` “ֆոլքսվագենն” է`  1945 դոլար արժողությամբ:

Համերկրացիները Մուխիկային անվանում են “el presidente mas pobre”  “ամենաաղքատ նախագահ”:

Մինչդեռ, ըստ նույն կայքի տվյալների̀ Վլադիմիր Պուտինի աշխատավարձը 9543 դոլար է, Օբամայինը` 33 333, իսկ Անգելա Մերկելինը` 22 550 դոլար:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply