ԱԺ-ում մարզպետները ներկայացրին 2011 թվականին իրենց տրամադրված բյուժեի կատարման հաշվետվությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2012 18:44

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ 2011 թվականին բյուջեի կատարման վեևրաբերյալ հերթական հաշվետվության ներկայացումը, որին մասնակցում էին ՀՀ մարզպետները և Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ բոլոր ուղղություններով ծախսերը կատարվել են 100 %-ով:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էլ իր հաշվետվության ընթացքում ներկայացրեց թվային տվյալներ` մասնավորապես նշելով, որ Արագածոտնի մարզի ֆինանսավորումը կազմել է 6.74.000.000 մլն դրամ, որը ամբողջովին ծախսվել է բոլոր ծրագրերի իրագործման համար:
“Ես հատկապես ուզում եմ կարևորել Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված 1.347.000.000 դրամը, որով զգալի աշխատանքներ կատարվեցին մարզում և զգալիորեն թեթևացան մարզի առջև ծառացած խնդիրները”,-նշեց Արագածոտնի մարզպետը:
Արարատի մարզպետ Էդիկ Բարևսեղյանն էլ (Լոնդիկ) իր խոսքը սկսեց Կառավարությանը շնորհակալություն հայտնելով, որ իրենց մարզերին գումարներ է տրամադրել. “Շնորհակալ եմ ՀՀ Կառավարությանը իր պահուստային ֆոնդից մարզին տրամադրված գումրների համար, քանի որ բազում չլուծված խնդիրներ ունեինք մարզում` ոռոգման ջրի հետը կապված, խմելու ջրի հետ կապված, ոռոգման ջրի հետ կապված, և այս գումարներով, փաստորեն, լուծվեցին մեր մատաղ սերնմդի առջև ծառացած բազում խնդիրները, և այս պայմաններում շնորհակալություն չհայտնել, առնվազն բարոյական չի լինի:
Ի պատասխան Արարատի մարզպետի շնորհակալական խոսքին ՀԱԿ անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց շնորհակալություն հայտնել ոչ թե Կառավարությանը, այլ հարկատուներին, քանի որ այդ տրամադրված գումարները հավաքվել են հարկատուների տված հարկերից:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ իր ելույթում թվային տվյալներ ներկայացրեց` նշելով, որ իրենց մարզին տրամադրվել է 2.713.000.000 մլն դրամ, որի առյուծի բաժինը դրվել է դպրոցաշինության, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր քաղաքների բազմաբնակարան 9 շենքերի տանիքների վերանորոգման և մի շարք գյուղերի խմելու ջրի ներքին ջրացանցի ամբողջությամբ փոփոխման:
Մյուս մարզպետերը ևս նույն սկզբունքով ներկայացրին իրենց մարզերին հատկացված գումարնբերի չափան ու ընդհանուր պատկերը, թե ով որքան գումար ինչի վրա ծախսել:
Ելույթները, սակայն, չգոհացրին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ փաշինյանին, ով անընդհատ հարցեր էր ուղղում բանախոսներին` խնդրելով խոսել կոնկրետ օրինակներով:

Վահե Մակարյան

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply