Երևանի քաղաքապետը հանդիպել է Մարսել քաղաքից ժամանած գործարարների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 25, 2012 18:21
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում: Հյուրերին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ընդգծել է նաև, որ փոխշահավետ համագործակցության շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց Երևանի ներդրումային ծրագրերում Մարսելի գործարար համայնքի ակտիվ մասնակցությունն է. <>,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հոլասյան Բեռնարը նշել է, որ Մարսելի գործարարները բազմիցս են համոզվել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության և վստահելի գործընկեր լինելու մեջ.
<>,- նշել է Հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:
Մարսելցի գործարարները Երևանում են գտնվում <> փառատոնին մասնակցելու նպատակով: Հայաստանում առաջին անգամ անցկացվող այս փառատոնը ևս մեկ հնարավորություն է միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու ու համագործակցելու համար:
Ողջունելով փառատոնի մտահաղացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է որ այն կրում է ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծի ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին ու կապեր հաստատելու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
