Ձյուդոյիստ Գարիկ Հարությունյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 25, 2012 15:43

Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի  երիտասարդական առաջնությունում 55 կգ քաշայինների պայքարում վանաձորցի Գարիկ Հարությունյանը  դարձել է բրոնզե մեդալակիր:Մեր մարզիկը տարել է չորս հաղթանակ և  կրել մեկ պարտություն:

60 կգ քաշային  Արսեն Ղազարյանն առաջին մրցամարտում զիջել Է ապագա չեմպիոն Զաուր  Քալաշովին, իսկ Արսեն Թովմասյանն առաջին մրցամարտում հաղթել է սլովենացի մրցակցին, սակայն երկրորդ հանդիպումում պարտություն է կրել:

66 կգ քաշային Գևորգ Թորոսյանը երկու հաղթանակից հետո զիջել Է  հոլանդացի Խորդի Բակեսին  և դուրս մնացել պայքարից: Հայաստանցի մյուս մարզիկը` Դավիթ Ղազարյանն առաջին մրցամարտում հաղթել Է թուրք Թոփալ Օղուզ Խանին, իսկ երկրորդում պարտություն Է կրել պորտուգալացի Լուիշ Մենդեշից և նույնպես դադարեցրել է մրցելույթները:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply