Բնապահպանները պահանջում են նախարարի հրաժարականը (վիդեո)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 25, 2012 15:20

Այսօր մի խումբ բնապահպանների մասնակցությամբ Խոսրովի արգելոցում հայտնաբերված օրինախախտումների թեմայով հրավիրված մամուլի ասուլիսը բավականին սականդալային ընթացք ունեցավ, քանի որ ասուլիսի հենց սկզբից անակնկալ հայնվեցին նաև բնապահպանությւան նախարաության աշխատակիցներն ու լրագրողների հետ հանդիպխումը վերածվեց բնապահպան-ակտիվիստների և նախարարության պաշտոնյաների միջև բուռն բանավեճի:

Բնապահպաններից Եղիա Ներսիսյանը պատմեց Խոսրովի արգելոց օրերս կատարած իրենց այցի մասին` նշելով իրենց կողմից հայտնաբերված այն ապօրինությունները, որին ականատես են եղել իրենք այդ այցի ընթացքում:

“Մեր նախաձեռնոեւթյան անդամների վերջին այցը դեպի “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տարածք, եղել է մի քանի օր առաջ` սեպտեմբերի 18-ին: Այդ օրը մենք արշավի էինք գնացել “Խոսրովի անտառ” պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ հայտնաբերեցինք խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանիների մասնատված ու խոշտանգված դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան, հարմարանքներ: Մասնավորապես մենք այնտեղ հայտնաբերեցինք նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, որոնցից արդեն տարածքում տարածվել էր գարշահոտություն”,- պատմեց Եղիան:

Նա նաև նշեց, որ իրենք այդ ամենը լուսանկարել տեսանկարահանել են և տարածել համացանցում:

Բնապահպանները հայտեցին, որ տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, որոնք քրերորեն հետապնդելի արարքներ են և բնապահպան-ակտիվիստները պահանջում են իրավապահ մարմիններից քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ասուլիսին անակնկալ հայտնված բնապահպանության նախարարության աշխատակիցները այդ խոսքի վրա հակադարձեցին բնապահպաններին` իրենց զարմանքը հայտնելով, թե ինչու նրանք հենց այդ օրը այդ պահին հայտնվեցին այդ վայրում:

Պետական պաշտոնյաների զարմանքը անտրամաբանական թվաց բնապահպաններին և լրագրողներին և տարակուսանքի առիթ հանդիսացավ, թե արդյոք գլխավոր հարցը դա է, որ փորձում են բարձրացնել նախարարության աշխատակիցները:

Ի վերջո, փոխադարձ մեղադրանքների տարափի մեջ բնապահպանության նախարարության աշխատակցիները փորձեցին արդարանալ, թե իրենք ամեն ինչ շատ լավ վերահսկում են, և սա ընդամենը հերթական և սովորական օրինախախտման դեպք է, և պետք չէ նման մեծ աղմուկ բարձրացնել:

Բնապահպանենրի հետ ասուլիսին ներկա իրավաբան Մերի Խաչատրյանն էլ ընթերցեց իրենց պաշտոնական հայտարարությունը, որում, մասնավորապես, նշված է, որ մեր Բնապահպանության նախարարությունը պարալիզացված կառույց է, չի կարող ըստ պատշաճի կատարել իր ֆունկցիաները, ուստի իրենք պահանջում են Բնապահպանության նախարարի հրաժարականը, քանի որ նա ի զորու չէ կատարել իր լիազորությունները:

Հայտարարության մեջ պահանջ կար ուղղված նաև իրավապահ մարմիններին, համաձայն որի նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազից, հատուկ  քննաչական ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից` փաստի առթիվ անհապաղ գործ հարուցել  և անցկացնել քննություն:

“Քրեական պատասխանատվության կանչել` սկսած բնապահպանության նախարարից ընդուպ մինչև “Խոսրովի արգելոց” ՊՈԱԿ-ի տնօրենի և Կաքավաբերդի տարածքի պահակի` պաշտոնից ազատում”,-ասված է հայտարարության տեքստում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply