Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 25, 2012 15:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ՝ ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ ՀՕՄ-ի կողմից Արցախում կատարված աշխատանքները՝ դրանք գնահատելով որպես հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Դիտվել է 2958 անգամ:
Print Friendly

Leave a Reply