Սկանդալ ասուլիսի ընթացքում,տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 25, 2012 15:08

Այսօր “Արմատ” ակումբում տեղի ունեցավ մամուլի  ասուլիս Խոսրովի արգելոցում վերջերս բնապահպանների կողմից բացայահտված ապօրինությունների թեմայով: Ասուլիսին մասնակցում էին հայտնի բնապահպաններ Մարիամ Սուխուդյանը, Եղիան և այլք: Սակայն ասուլիսը դեռ նոր սկսված, րոպեներ անց հանդիպումը վերածվեց բւոռն սկանդալային բանավեճի, քանի որ հանկարծակի, անակնկալ կերպով ասուլիսի սրահ ներխուժեցին ՀՀ Բնապահպանության նախարարության մի քանի աշխատակիցներ` նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի գլխավորությամբ:

Կողմերն իրար հերթ չտալով սկեցին խոսել և ասուլիս վարողը դժվարությամբ էր կարողանում “կարգի հրավիրել” տաքարյուն բնապահպաններին ու նախարարության աշխատակիցներին:

Ստեղծված իրավիճակի և ոչ առողջ մթնոլորտի վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնեցին նաև լրագրողները, ովքեր ևս իրենց կողմից  փորձում էին հանդարտեցնել կողմերին` հիշեցնելով իրենց և տեխնիկայի աշխատանքը խանգարելու մասին, սակայն անօգուտ:

Ի վերջո, իրավիճակը հաջողվեց մի պահ կառավարել` կողմերին համոզելով խոսել հերթով, առանց միմյանց ընհատելու և ռեպլիկներ բաց թողնելու: Սակայն, դա էլ երկար չտևեց, մամլո ասուլիսը վերածվեց փոխադարձ քամահրանքի, քմծիծաղի և էթիկայի կանոններից զուրկ թեժ բանավեճի` ի վերջո հասնելով ընդհուպ վիրավորանքների:

Վերջում, բնապահպան ատիվիստները, չթողնելով, որ իր խոսքն ավարտի բնապահպանության նախարարության աշխատակից Արտաշես Զիրոյանը, վեր կացան իրենց տեղից և լքեցին սրահը` բարձրաձայնելով, որ նախարարությունն ուղղակի ծաղրի է ենթարկում ժողովրդին:

Բնապահպան ակտիվիստները ասուլիսի ընթացքում հայտարերցին, վերջում էլ շեշտեցին, որ պահանջում են բնապահպանության նախարարի հրաժարականը, քանի որ նա չի կարողանում կատարել իր լիազորությունները:

Ասուլիսին ներկա լրագրողներից մեկն էլ ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ բնապահպանության նախարարության աշխատակիցները նման անակնկալ կերպով ներխուժում են ասուլիսի սրահ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply