«Հարսնաքար-2»-ի գործի քննությունը՝ արագացված

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | September 25, 2012 13:28

Այսօր սկսվեց «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատաքննությունը: Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությունը գործն արագացված դատաքննության կարգով քննելու մասին:

Հիշեցնենք, որ Վ.Սամվելյանը մեղադրվում է հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու մեջ: Այդ համալիրի տարածքում ավելի վաղ՝ հունիսի 17-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply