Ադրբեջանցի ջրագնդորդները հրաժարվել են Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 25, 2012 12:44

Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանի ջրագնդակի երիտասարդական  հավաքականը  վերջապես մրցանակային տեղ գրավեց միջազգային մրցաշարում:

Բաթումում օրերս անցկացված  ջրագնդորդների միջազգային մրցաշարին մասնակցեցին վեց թիմեր : Հայաստանի պատվիրակները  հաղթեցին Բաթումի ,  Քութայիսի ներկայացուցիչներին , այնուհետև  երեք միավոր ստացան  Ադրբեջանի հավաքականի հետ չկայացած խաղի համար: Ադրբեջանցիները հրաժարվեցին  մրցել  մեր թիմի հետ: Ի վերջո, Հայաստանի ներկայացուցիչները  գրավեցին երրորդ տեղը :

Մեր թիմից Անդրանիկ  Դալլաքյանը  ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող , իսկ  ամենակրտսեր մասնակցի  համար սահմանված մրցանակը հանձնվեց Վահե Զաքարյանին :

Հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ջրագնդակի Հայաստանի  տարբեր տարիքային  խմբերի առաջնությունները :

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply