Գործադիրն անդրադարձավ Ոսկու շուկայի վաճառականների բողոքին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2010 13:31

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Խորենացի 26 հասցեում գտնվող Ոսկու շուկայի վաճառականների բողոքին:

«Մեր ռազմավարությունը շատ պարզ է, – ասաց վարչապետ Սարգսյանը,-  մենք պետք է ստվերային շրջանառությունը մտցնենք հարկման դաշտ: Իսկ տոնավաճառները դրանք այն խողովակներն են, որոնց միջոցով խոշոր բիզնեսը ծաղկում է ստվերում»:

Վարչապետն ասաց, որ կառավարության հաշվարկներն այնպես են արված, որ բոլոր ծախսերը պետք է անեն տոնավաճառների տերերը. ՀԴՄ-րները պետք է տեղադրվեին նրանց հաշվին և միացված լինեն ընդհանուր տեղեկատվական  բազային, որպեսզի հասանելի լինի Պետ եկամուտների նախարարությանը:

«Սակայն  ստացվում է, որ կազմակերպիչների կողմից  փորձ է արվում հարկային բեռը դնել Փոքր ու միջին բիզնեսի վրա,- ասաց վարչապետը,- ՊԵԿ-ին հանձնարարվում է հետևել տոնավաճառների կազմակերպիչների աշխատանքին, որպեսզի օրինապահ և հարկերը պատճաշ վճարող քաղաքացիները չտուժեն օրենքի կիրառումից»:

Վարրչապետ Սարգսյանն ասաց, որ ուժեղացվելու են բոլոր նախարարությունների, վարչությունների ու գործակալությունների աշխատակազմի ղեկավարների աշխատանքը:

«Նախագահի հրամանով ուժեղացվում է կառավարման համակարգի  արդյունավետությունը,- ասաց վարչապետը,- դրա համար մեծ դեր են խաղում աշխատակազմի ղեկավարները»:

Վարչապետն ասաց, որ աշխատանքային պարտականությունների թերացման համար նկատողություն է հայտարարված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանին:

Դիտվել է 2461 անգամ:
Print Friendly

Leave a Reply