Ուժեղ Հայաստանի համար պետք է Թուրքիայի և Ղարաբաղի հարցը լուծել. Լևոն Տեր-Պետրոսյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 10:34


Երեկ «Ակոս» պարբերականը հրապարակել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որում նա այսպիսի համուզմունք է հայտնել. «Որպեսզի Հայաստանը ուժեղ և պատվավոր պետություն լինի, պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, դուրս գալ շրջափակումից, վերացնել փակ ճանապարհները և իրավական կարգ հաստատել: Սա է պայմանը, ուրիշ բանի անհրաժեշտություն չկա:Այստեղ անլուծելի դրություն չկա: Թո՜ղ հերթով հարցերը լուծեն, այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպիսի պետություն կդառնա Հայաստանը»:
Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատելով այս հարցում նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, ասել է. «Այս հարցի լուծման համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Պետք է, որպեսզի նախագահը բռունցքը սեղանին հարվածի»:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply