Տասը տարի է ոչ մի բան չի մոռանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 11:23

Աուրելիեն Հայման անունով 20 տարեկան անգլիացին աշխարհում միայն երկու հոգու մոտ հանդիպած հիպերթեմիսիա կոչվող հիվանդությունը ունի: Հայմանը այս սինդրոմի պատճառով վերջին տասը տարիների ընթացքում ոչ մի բան չի մոռանում, ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ հիշում է,-գրում է թուրքական «Hürriyet»–ը:
Ուսանողը այն հարցին, թե 2006 թվականի հոկտեմբերի 1-ին ինքը ինչ է արել, կարող է պատասխանել, որ դա մի կիրակնօրյա ամպամած առավոտ էր, «When You Were Young» կոչվող երգն էի լսում, մի աղջկա զբոսնել առաջարկեցի, բայց նա մերժեց:
Դարեմի համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորող Հայմանը  նշել է, որ փայլուն հիշողությունը իրեն օգնում է քննությունների ժամանակ:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply