Քաբուլի կենդանաբանական այգին վերածնվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 11:13

Թալիբների կողմից ավերված Քաբուլի կենդանաբանական այգու այցելուների թիվը օր օրի մեծանում է: Ազիզ Գյուլ Սաքիբը` 1967թ. ստեղծված Աֆղանստանում միակ կենդանաբանական այգու տնօրենը, «Anadolu» գործակալության լրագրողին պատմել է, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ այգին ամբողջությամբ ավերվել էր, իսկ կենդանիներն էլ սատկել էին սովից ու շոգից:
Նրա խոսքերով`այժմ կենդանաբանական այգին ֆաունայի ավելի քան 100 տեսակի 600 ներկայացուցիչ ունի:
Սաքիբը նշել է, որ այգում այցելուների անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Նա նաև հայտնել է, որ հանգստյան օրերին այցելուների թիվը հասնում է 7 հազարի:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply