Ասադի զինվորները մզկիթում խրախճանք են կազմակերպել, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 11:08

Արաբական գարունը ամենաարյունալի կերպով վերապրած երկրում`Սիրիայում, օրական մոտավոր 200 մարդ է մահանում, Ասադի բանակի հարձակումներից բավական շատ տուժում են նաև մզկիթները:
Ռազմական ինքնաթիռների, տանկերի և հրթիռների կիրառման արդյունքում տասնյակ մզկիթներ գետնին են հավասարվել: Իսկ կանգուն մնացած մզկիթներում էլ Ասադի զինվորները, ծաղրելով մուսուլմաններին, զվարճանում են: Այդ մասին գրում է թուրքական «Zaman» –ը:
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես զինվորները բարձրանում են մինբարի վրա (մզկիթում քարոզի համար նախատեսված հատվածը) և նմանակում են քարոզ կարդացող իմամին, իսկ մյուս զինվորնել էր շշերով և ծխախոտ ծխելով ծաղրական ձևով ազան են կարդում, այդպիսով ծաղրի ենթարկելով նամազը:
Մեկ այլ տեսանյությում զինվորը բարձրախոսը ձեռքին երաժշտությանը հավասար պարելով աղոթքը ներկայացման է վերածում:
Սարսափելի տեսանյութեր են հրապարակվել նաև, որտեղ զինվորները գնդակոծում են Ղուրանը`այսպիսով անցնելով բոլոր թույլատրելի սահմանները:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply