Գեբելսի սիրային նամակները կվաճառվեն աճուրդով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 11:04

Ամերիկյան Alexander Historical Auctions  աճուրդի տունը վաճառքի է հանելու Յոզեֆ Գեբելսի պոեմները, սիրային նամակներն ու վեպերը, որոնք նա  գրել է մինչ Գերմանիայի լուսավորության ու պրոպագանդայի ռեյխսմինիստր  դառնալը:

Հավաքածուն գերազանց վիճակում է գտնվում ու դրա արժեքը կազմում է 200-300 հազար դոլար:

“Արխիվը ներառում է Երրորդ ռեյխի թիվ 2 մարդու կայացման շրջանը, որը մարդկային զանգվածներին կոչ է անում  սատարել Հիտլերին: Իմ կարծիքով, այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է  քոլեջի հասարակ, ամոթխած ու սիրառատ ուսանողը դառնալ արմատական հայացքների տեր”,-ասել է  աճուրդի տան նախագահ Բիլլ Պանագոպուլոսը:

Աճուրդը կազմակերպվել է Սթենֆորդում, Կոնեկտիկուտում:

Ստեղծագործություններում Գեբելսը ներկայանում է  որպես աշխարհընկալման  զգայուն վարպետ , վրդովվում է  հասարակության անարդարացիության համար: Սակայն ռեյխսմինիստր նշանակվելուց հետո նրա հայացքները արմատապես փոխվում են ու դառնում դաժան, ասում են փորձագետները:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply