Երկու հետախուզվող է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 25, 2012 11:03

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մարատ Գ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նույն օրը, ժամը 19:30-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի ծառայողների   համատեղ միջոցառումների շնորհիվ Գաջեգործների փողոցից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Հունան Պ.-ն, որը ս/թ մայիսի 18-ից ՌԴ Սախա Յակուտիայի Հանրապետության պատիժների իրականացման դաշնային ծառայության կողմից հետախուզվում էր  ավազակային հարձակման  մեղադրանքով:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply