Դեղորայքից թունավորված երկու երիտասարդների վիճակը միջին ծանրության է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 25, 2012 10:43

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.25-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Շարուրի 24/2 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի` 1990 թ. ծնված Անի Հայրապետյանը:

Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Նույն օրը, ժամը 23.53-ին դեղորայքային թունավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նար-Դոսի 73 ա շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի` 1991 թ. ծնված Տաթևիկ Խաչատրյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը  միջին ծանրության է:

 

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply