Աշտարակ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, մեկ մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 25, 2012 10:32

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապար­հին՝ «Վահագնի» թաղամասի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Ավտոմեքենայում արգելափակված է մեկ տուժած և առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում  «ՎԱԶ-2105» մակնիշի 55 ՕԼ 775 պ/հ ավտո­մե­քենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի(վարորդ` 1960 թ. ծնված Նորիկ Մուրադյան) 357 ԼԼ 17 պ/հ բեռնատարին (գազի շարժական լիցքավորման կետ): Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդ` 1981 թ. ծնված Արտակ Թադևոսյանը տեղում մահացել է:

Փրկարարներն արգելափակված մեքենայից դուրս են բերել զոհի դին ու հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչև «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարից գազի արտահոսքի վերանալը:

 

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply