Հրդեհներ Լոռու մարզում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 25, 2010 12:30

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր կեսգիշերն անց Երևանի Բ.Մուրադյան փողոցի 1-ին շենքի մոտ այրվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը բռնկվել է ճամնփեզրի սյանը բախվելու արդյունքում:

Ժամը 01.30-ին Շիրակի մարզի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Գերցենի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 1 տան բնակչուհիներ` 1985 թ. ծնված Ս. Թադևոսյանը և 1959 թ. ծնված Լ. Խաչատրյանը:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

Առավոտյան կողմ Ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղում` Թոդար սարի լանջին: Այրվել է 100 հա խոտածածկ տարածք:

Դիտվել է 2846 անգամ:
Print Friendly

Leave a Reply