ԱՄԷ-ում դատում են մի ռուս կնոջ նախկին ամուսնու սերմնահեղուկը գողանալու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 25, 2012 9:54
ԱՄԷ-ի քաղաքացին ու նրա ռուսաստանցի նախկին կինը դատարանում որոշում են արհեստական բեղմանվորման համար առանց տղամարդու իմացության գենետիկ նյութի օգտագործման օրինականության հարցը:
Զույգն ամուսնացել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում նրանք փորձել են երեխա ունենալ, 2 անգամ նույնիսկ դիմել են Աբու Դաբիի հատուկ կլինիկաներ, սակայն նրանց բոլոր փորձերն անհաջող ավարտ են ունեցել, ինչին հետևել է ամուսնալուծության որոշումը: Կինը վերադարձել է Ռուսաստան, որտեղ անպտղությունից շարունակել է բուժումը, իսկ որոշ ժամանակ անց վերադարձել ԱՄԷ, գնացել այն կլինիկա, ուր դիմել էր ամուսնու հետ:
Հղիանալու նոր փորձը հաջողվել է̀. դրա համար օգտագործվել նախկին ամուսնու փորձանոթից վերցված գենետիկ նյութը, որը ժամանակին հանձնել են ընդհանուր սեանսների ժամանակ:
Ամուսնալուծությունից ամիսներ անց կինը աղջիկ է լույս աշխարհ բերել ու հիմա դատարանով պահանջում է, որը հայրը երեխային իր ազգանունը տա: Հայրությունը ճանաչելու փոխարեն ամուսինը դատարան է դիմել կնոջ ու բժշկական կլինիկայի դեմ հայցով` առանց իր իմացության գենետիկ նյութն օգտագործելու մեղադրանքով:
Օրերս դատարանը վճիռ կայացրեց կնոջ օգտին, ասելով, որ գենետիկ նյութը վերցվել է ամուսնության ժամանակ, տղամարդու համաձայնությամբ:
“Ես սիրում եմ իմ երեխային, նա իմ արյունն է, հոգ կտանեմ նրա մասին, չնայած ամեն ինչին: Սակայն այն, ինչ արել է նրա մայրը̀, անընդունելի է: Ես շատ չարացած եմ նրա վրա, որ ինձնից թաքցրել է այդ փաստը ու օգտագործել իմ սերմահեղուկը”,-մեկնաբանել է տղամարդը:
Դատական գործընթացը հետաձգվել է մինչև հոկտեմբեր: Դատախազը մերժում է կնոջ օգտին կայացված վճիռը: Այժմ կողմերը պետք է իրենց փաստարկներն ապացուցող փաստաթուղթ ներկայացնեն:






Facebook
Tweet This
Email This Post
