Ճապոնիայի ու Թայվանի միջև ծովամարտ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 9:12

Այսօր  առավոտյան  ավելի քան 40 նավից բաղկացած թայվանյան տորմիղը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր, Սենկակու անմարդաբնակ կզղիների մոտ` փորձելով հասնել ամենամեծ կղզուն:

Ճապոնիայի ափային պաշտպանության ծառայությունից ռադիոյով պահանջել են հեռանալ տարածքային ջրերից, սակայն թայվանյան նավերը հրամանն անտեսել են: Այդժամ նավերի միջև ջրային հրանոթների կիրառմամբ պայքար է սկսվել: Առաջինը սկսել է ճապոնական կողմը̀` փորձելով հակառակորդին տարածքային գոտուց դուրս բերել: Դրան ի պատասխան, թայվանյան կողմը նույնպես զենք է կիրառել: Գերազանցությունը ճապոնացիների կողմն էր, ու թայվանյան տորմիղի մի մասը  վերադարձել է:

Օդից ուղղաթիռներ ու ինքնաթիռներ են հետևել մարտին: Տոկիոյի հեռուստատեսությունը նկարահանել է կատարվածը:

Միջազգային ջրերի տարածքում կատարվող իրադարձությանը հետևում էր Չինաստանի 5 պարեկային նավ, սակայն չեն փորձել միջամտել :

Սենկակուի շուրջ տարաձայնությունները սկսվել են սեպտեմբերի 11-ին, երբ Ճապոնիայի իշխանությունները մասնավոր սեփականատերերից գնեցին 3 կղզի: Իսկ Չինաստանը պահանջում է այդ որոշումը չեղյալ հայտարարել:

Արժե նշել, որ տարածաշրջանը գրավիչ է նրանով, որ ոչ հեռու գտնվում է գազարդյունահանող հարթակ ու հեռանկարում̀ այստեղ ևս գազ կարդյունահանեն:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply