Closer-ի խմբագրին սպառնում են սպանել Միդլթոնի մերկ լուսանկարների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 8:48

Closer-ի գլխավոր խմբագիրը  սպառնալիքներով 300 նամակ է ստացել մերկ հերցոգուհու լուսանկարները հրապարակելու համար:

Սկանդալային ամսագրի խմբագիր, լրագրող Լորանս Պիոն դիմել է իրավապահ մարմիններին̀` լրջորեն վախենալով իր կյանքի համա: Նամակներից մեկում անհայտ անձը երդվել է, որ չի հանգստանա, մինչև չսպանի նրան:

Ամենաագրեսիվ 14 նամակներն այժմ  քննում է ոստիկանությունը , որպեսզի դրանից հետո  որոշում կայացվի` Պիոյին̀ պաշտպանություն տրամադրի, թե ոչ:

Թագավորական  զույգը լուսանկարների հետագա հրապարակումն արգելող որոշում կարողացավ ստանալ դատարանի միջոցով, այդուհանդերձ լուսանկարները շարունակում են թևածել ողջ աշխարհով մեկ:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply