ԱՄՆ-ը Բելառուսի խորհրդարանական ընտրություններն անօրինական է համարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2012 8:16

ԱՄՆ-ի իշխանությունները կիրակի օրը Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարել է, որ դրանք չեն կարող ոչ ազատ, ոչ էլ արդար համարվել:

“Բելառուսում սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին”,-ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ն  երկրի իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել արդարացի , ժողովրդավար ընտրությունների անցկացման,  միջազգային պարտավորության կատարման ու  մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման ու ,գլխավոր պահանջը, ԱՄՆ-ի հետ  հարաբերությունների երկողմանի բարելավման ուղղությամբ”,-ասվում է փստաթղթում: Նուլանդը հիմնվում է դիտորդների եզրակացության վրա, ըստ որի  ընտրական հանձնաժողովը անկոմնակալ չի եղել ու ձայների հաշվարկը ինչպես հարկն է չի կատարվել:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply