Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Կահիրեում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 21:27

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պառլամենտի Վերին պալատի փոխնախագահ Թարեք ալ-Սահրին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված ավելի քան 60 երկրների դեսպաններ և դիվանագետներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ և լրագրողներ:

ՀՀ Անկախության տոնը շնարհավորելու էին եկել նաև Եգիպտոսի Հայոց առաքելական համայնքի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Կահիրեի և Ալեքսանդրիայի թեմական ու քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև Եգիպտոսում բնակվող Հայաստանի քաղաքացիներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: ՀՀ դեսպանը խոսեց անկախության` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի և երազանքների իրականացման մասին, անդրադարձավ անցած տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին ու հաջողություներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև հայ-եգիպտական համագործակցության խնդիրներին՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում:

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել Եգիպտոսի Նախագահ Մոհամեդ Մուրսիի անձնական ներկայացուցիչ Ահմադ Էլ-Անսարին, որը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին էր փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին ուղղված` երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Դիտվել է 2527 անգամ:
Print Friendly

Leave a Reply