Հայ համայնքը հիմնականում իր ձայնը իշխող կուսակցությանն է տվել և կարծում եմ` այս անգամ ևս նույնը կկրկնվի. Վրացագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 21:19

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է իշխանական “Միացյալ ազգային շարժում” կուսակցության և ընդդիմադիր “Վրացական երազանք” կուսակցության միջև: Իշխող կուսակցությունը ղեկավարում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, իսկ ընդդամդիր կուսակցությունը` Վրաստանի ամենահարուստ մարդը` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Էրոյանցը նշեց, որ հայ համայնքը հիմնականում իր ձայնը իշխղ կուսակցությանն է տվել և կարծում է, որ այս անգամ ևս նույնը կկրկնվի:
Ինչ վերաբերում է պատգամավորության հայազգի թեկնածուներին, ապա վրացագետն ասաց, որ իշխանական ցուցակներով առաջադրվել են հինգ հայազգի թեկնածուներ, որոնցից երեքը` մեծամասնական ընտրակարգով, իսկ ընդդիմադիր կուսակցությայն ցուցակներում ընդգրկված են վերջին տվյալներով յոթ թեկնածու, որոնցից երեքը կրկին մեծամասնական ընտրակարգով:
Իսկ թե ինչ կտա մեզ հայազգի պատգամավորների մեծ թվով ներկայությունը վրացական խորհրդարանում, Ա. Էրոյանցն ասաց. “Բնականաբար հայերի համար նպաստավոր է շատ պատգամավորներ ունենալ վրացական խորհրդարանում, սակայն իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներն իրավունք չունեն խորհրդարանում բարձրաձայնել վրացահայերին հուզող խնդիրների մասին”,- նկատեց բանախոսը` նշելով, որ որ առաջիկա ընտրություններից հետո ընտրված պատգամավորներն, այնուամենայնիվ, ակտիվություն կցուցաբերեն հայերին հուզող խնդիրները բարձրացնելու առումով:
“Վրացական խորհրդարանում բազմիցս հնչել են հայանպաստ հայտարարություններ, սակայն մինչ օրս էլ հայերին հուզող խնդիրները մնացել են նույն դիրքով։ Հույս ունեմ, որ գոնե այս ընտրություններից հետո մեր հայ պատգամավորներն էլ ավելի ակտիվ կդրսևորեն իրենց՝ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար»,- հույս հայտնեց վրացագետ բանախոսը։
Ալիկ Էրոյանցը նշեց նաև, որ ընդդիմադիր “Վրացական երազանք” կուսակցությունը, բնականաբար, ձգտելու է իշխող կոալիցիա ձևավորել` անցնելով խորհրդարան, սակայն, փորձագետի խոսքով, ավելի մեծ շանսեր ունի իշխող կուսակցությունը:
Վահե Մակարյան

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply