Կորել է Իվան Շեբետինը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 24, 2012 18:05

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Իվան Շեբետինը, որը սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, զանգահարել է հարազատներից մեկին և հայտնել, որ գտնվում է «Երևան» ե/գ կայարանի տարածքում, ինչից հետո անհայտ կորել է:
Նրա արտաքին նկարագիրն է. հասակը` 175-177 սմ, ամրակազմ, կլոր դեմքով, սև մազերով, շագանակագույն աչքերով:
Իվան Շեբետինը տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ:
Իվան Շեբետինի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանության Էրեբունու բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 010-57-09-33, 010-45-02-02, 077-94-00-00:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply