Քննիչը վկայի փոխարեն ցուցմունք է գրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 24, 2012 17:36

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով դատական նիստը:
Դատարան կանչված վկաներից Լեւոն Պետրոսյանը չէր ներկայացել, փոխարենը դատարան էր եկել նրա մայրը՝ Մարգարիտ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներից եւ ոչ մեկին: Դատախազի հարցին, թե որտեղ է իր որդին, նա հայտնեց՝ չգիտի:
Մ. Պետրոսյանը ասաց, որ իր որդին <> ՍՊ ընկերությունում վարորդ-առաքիչ է եղել եւ իրեն աշխատանքային գործունեության մասին ոչինչ չի պատմել:
Հաջորդը ցուցմունք տվեց Արմեն Քոչարյանը: Նա էլ հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին, սակայն ընկերությունից գնել է ապրանք:
Դատախազի հարցին, թե արդյոք հաշիվ-ֆակտուրա ստացել է ձեռք բերված ապրանքների դիմաց, Ա. Քոչարյանը հայտնեց՝ այո:
Դատախազը հակասություն գտավ նախաքննական մարմնին դատարանում տված ցուցմունքներում. քննիչին տված ցուցմունքում վկան ասել է, թե իրեն հաշիվ-ֆակտուրա չի տրամադրվել: Պաշտպանական կողմի փաստաբան Հայ Ալումյանը վկային ներկայացնելով նրա իրավունքները՝ ասաց, որ եթե վկան նախաքննական մարմնին տվել է իրականությանը չհամապատասխանող կամ սուտ ցուցմունք, ապա այդ ցուցմունքի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի, եթե դատարանում հայտնի ողջ ճշմարտությունը, սակայն քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե դատարանում էլ սուտ ցուցմունք տա:
Այնուհետեւ վկան պնդեց, որ ինքը հաշիվ-ապրանքագիր է վերցրել ապրանքները գնելիս: <>,-հայտնեց վկան: Փաստորեն ինչպես նախորդ վկաները, Ա. Քոչարյանն ինքն էլ հայտնեց, որ քննիչ Ռաֆայել Պետրոսյանն իրեն ուղղորդել է, ավելին, նույնիսկ կոնկրետ գումար է նշել իր փոխարեն:
Ցուցմունք տվեց նաեւ վկաներից Արմեն Գալստյանը:
Նա էլ հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում:
Նա եւս նշեց, որ ստացել է հաշիվ-ապրանքագիր, սակայն եղել են դեպքեր, երբ նաեւ չի ստացել:
Վկան հայտնեց, որ չի հրաժարվում իր՝ նախկինում տված ցուցմունքներից:
Դատարանում այս նիստի ժամանակ ցուցմունք տվեց մեկ այլ վկա եւս. <> աուդիտորական ընկերության տնօրեն Սամվել Եղիազարյանը:
Վերջինս հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, քանի որ աուդիտ է իրականացվել <> ՍՊ ընկերությունում, եւ ինքն էլ եղել է աուդիտ իրականացնողների կազմում:
Ս. Եղիազարյանը հայտնեց, որ ընկերության նորանշանակ տնօրեն Նարեկ Հարթունյանը կասկածներ ուներ նախկին տնօրենի ազնվության կապակցությամբ եւ այդ պատճառով էլ պատվիրել է աուդիտ իրականացնել:
Նա հայտնեց, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ ընկերությունում իրոք եղել են խախտումներ, եւ այդ խախտումները եղել են մինչև Նարեգ Հարթունյանի տնօրեն նշանակվելը, այդ ժամանակահատվածում ընկերության փաստացի ղեկավարումը իրականացվում էր Սևակ Արզարունու կողմից:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին:
Մարիամ Մուղդուսյան

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply