Ով է սիրում խոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 16:49

Մասնագետներին հաջողվել է համոզիչ ապացույցներ ներկայացնել. տղամարդիկ բացարձակ  իզուր են մեղադրում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խոսելու հանդեպ հակման ու սեփական անձի վրա կենտրոնանալու մեջ: Յանգի ու Պրինսթոնի համալսարանի մասնագետները վստահեցնում են, որ եթե խոսքը կոնֆերանսների ու  մասնագիտական այլ հանդիպումների մասին է, ապա տղամարդիկ այդ հանդիպումների ընթացքում  խոսում են հատկացված ժամանակի 75%-ը` կանանց թողնելով ընդամենը 25% ժամանակ:

Նույնիսկ այն դեպքում, եթե կանայք առաջարկելիք ու ասելիք ունեն, շատ հաճախ պարզապես չեն հասցնում դա անել կամ էլ պետք է  մի քանի րոպեի մեջ տեղավորվեն, քանի որ տղամարդկանց շատախոսությունն ու  ինքնասիրությունը  հանգեցնում են  կանանց հանդեպ ժամանակավոր դիսկրիմինացիայի:

 

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply