Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Բելառուսում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2012 16:48

Սեպտեմբերի 21-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչներ:
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 21-ամյա ուղին: Իր ելույթում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց նաև հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը: Ներկաներին ողջույնի խոսք հղեց Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Յելենա Կուպչինան:
Միջոցառմանը հանդես եկավ Բելառուսի հայ համայնքի «Էրեբունի» պարի համույթը:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply