Red Bull X Fighters Jams թռչող մոտոցիկլետներն արդեն Երևանում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 24, 2012 16:45
Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին, Երևանում` Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի կունենա բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Red Bull X-Fighters Jams. սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում:
Երևանը կդառնա ձգողության ուժի դեմ հեղափոխություն ականատես: Հանրապետության հրապարակում՝ բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերը կսավառնեն երկնքում՝ կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները:
Red Bull X-Fighters Jams՝ բոլորովին նոր շոու, որը Հայաստանի բնակիչները մինչև օրս տեսնել են հիմնականում հեռուստաէկրաններին:
Հայաստանի բնակիչներին ապշեցնելու են համաշխարհային հայտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) ևԱլեքսեյ Այսինը (Ռուսաստան):
Մարզիկների հնարքները կանցկացվեն երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց անհավանական հնարքները` գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:






Facebook
Tweet This
Email This Post
