Արդյո՞ք չի կրկնվի պատմությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2012 16:43

Ֆուտբոլի աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի  Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպման, որը կայանալու է Երևանի  «Հրազդան» մարզադաշտում, տոմսերի գները չեն վերանայվի:  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդպիսի քայլ կատարելու մտադրություն չունի:

Մինչդեռ, տոմսերի գների թանկությամբ պայմանավորված, հայ երկրպագուների մի խումբ Facebook սոցիալական ցանցում ստեղծել է «Պահանջում ենք վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները» անվանմամբ խումբ: Սոցիալական ցանցի օգտատերերը հիշեցնում են, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստան-Թուրքիա պատմական խաղն առաջացրեց մեծ իրարանցում, սպասվում էր, որ «Հրազդանը» լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, սակայն մարզադաշտի տրիբունաները մնացին կիսադատարկ, քանի որ գները մատչելի չէին (5-10 հազար դրամ): Եվ ահա, մտավախություն կա, որ  առաջիկա հանդիպման ժամանակ կարող է կրկնվել Հայաստան-Թուրքիա խաղի պատմությունը, ինչի արդյունքում ազգային հավաքականը կզրկվի հզոր աջակցությունից:

Ինչևէ, տոմսերի արժեքն է`
– յարուս` 3000 դրամ
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
– արևելյան տրիբունա` 7000 դրամ
– արևմտյան տրիբունա` 10000 դրամ

Դիտվել է 1535 անգամ:
Print Friendly

Leave a Reply