Հայտնաբերվել է աշխարհում ամենահին ատամնալիցքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 16:31

Ժամանակակից Սլովենիայի տարածքում հայտնաբերված գտածոն հաստատեց այն վարկածը, որ մեր նախնիերը մեզ նման տառապել են ատամնացավից ու մեզ նման ստիպված ատամնաբույժի են այցելել դեռևս 6 ու կես հազար տարի առաջ:

Վերլուծելով  հարյուր տարի առաջ հայտնաբերված մարդու մնացորդները,  իտալացի գիտնականները գտան նաև ժամանակակից ատամնաբուժությանը հայտնի ամենահին ատամնալիցքը, որը պատրաստված է մեղրամոմից:  Մինչ այդ, գիտությունը չէր կարող  ատամնաբուժության զարգացման  վերաբերյալ տեղեկությունների մեծ ծավալով հպարտանալ:

Մի հարց դեռևս պարզ չէ.մասնագետները չեն կարողանում պարզել` ատամնալիցքը կենդանության օրոք է արվել, թե` մահից հետո: Այնուամենայնիվ հակված են կարծելու, որ ատամնալիցքը դրվել է կենդանության օրոք` էմալի վրա առաջացած ճեղքը փակելու նպատակով:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply