Ավտոպատահարներ Սայաթ-Նովա, Դավիթ Բեկ և Բաշինջաղյան փողոցներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2012 14:24

Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Բայրոնի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.20-ին, Դավիթ Բեկ փողոցի թիվ 140 հասցեի դիմաց «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «CAT-428 E» էքսկավատոր ամբարձիչին:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել ինքնաշեն մոտոցիկլետ և Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply