Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Բելգրադում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 24, 2012 13:56

Սեպտեմբերի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի ու արվեստի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Բելգրադում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply