Հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 24, 2012 13:54

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին է մոտեցել մի տղամարդ և մատնացույց անելով 1983 թ. ծնված Սերգեյ Խ.-ին` հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 00.15-ին, Սերգեյ Խ.-ն Թումանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply