Մարտունու տարածաշրջանում բոլոր համայնքապետերը վերընտրվել են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2012 13:42

Մարտունիում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, երեկ կայացած համայնքապետի ընտրություններում վերընտրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Բագրատ Հարությունյանը. վերջինս ստացել է 3332 քվե:

Անկուսակցական թեկնածու Թաթուլ Ավետիսյանի օգտին է քվեարկել 2067 ընտրող, իսկ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ռադիկ Հարությունյանի օգտին` 171 ընտրող:

Ընտրողների  ցուցակներում ընդգրկված 9848 քաղաքացիներից  քվեարկությանը մասնակցել են 5767-ը:

Սեպտեմբերի 23-ին համայնքապետ էին ընտրում նաև Մարտունու տարածաշրջանի գյուղերում:

Ծակքարում գրանցված միակ թեկնածուն` գործող գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, ստացել է 524 քվե, 304-ն էլ նրան դեմ են քվեարկել: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1918 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 930-ը:

Լիճքում ընտրելու իրավունք ունեցող  3418  քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1439-ը: Նրանցից 911-ը քվեարկել է գործող գյուղապետ  Գնել Գրիգորյանի, 440-ը` Համլետ Հակոբյանի օգտին:

Վերին Գետաշենում 929 քվեով վերընտրվել է Ռուբիկ Ղուկասյանը, Մադինայում միակ թեկնածու , գյուղապետ Վրեժ Սարգսյանը, Վաղաշենում  ևս վերընտրվել  է գործող գյուղապետ Արթուր Սուվարյանը 1201 քվեով (ձայների քանակով երկրորդ թեկնածուն վաստակել է 324 քվե), Աստղաձորում ` գործող գյուղապետ  Ռոբերտ Խաչատրյանը 1043 քվեով, Վարդենիկում` գործող գյուղապետ Հովհաննես Հովեյանը  3544 քվեով (երկրորդ թեկնածուն ստացել է ընդամենը 66 ձայն), իսկ Արծվանիստում  85 քվեի առավելությամբ  վերընտրվել է  գյուղապետ Սամվել Օհանյանը:

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply