Թուրքիայում ոստիկան ջրասուզակները ջուրն են նետվել փրկելու ռետինե կնոջը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2012 11:57
Սև ծովի ափերի մոտ տեղաբնակներն աղմուկ են բարձրացրել ջրի մեջ կնոջ ուրվագիծ տեսնելով: Վախեցած ականատեսնրը կարծել են, թե ջրահեղձ են տեսնում և իսկույն ոստիկանություն են դիմել:
Օրինապահները կնոջը դուրս բերելու զանգվածային օպերացիա են սկսել.շղթայել են լողափի մի հսկայան հատված, իսկ փրկարարները ջուրն են նետվել: Սակայն, նրանց անակնկալ էր սպասվում: Պարզվեց, որ խեղդվողը, որի համար բոլորն իրար էին խառնվել, սովորական փչովի տիկնիկ է:
Ափին սակայն տիկնիկին տխուր վախճան էր սպասում. տիկնիկից օդը հանեցին ու աղբամանը նետեցին: Թե որտեղից էր այն ծովում հայտնվել, այդպես էլ հանելուկ մնաց: Ի դեպ, Սև ծովի թուրքական հատվածը այդ երկրի բնակիչների հիմնական հանգստավայրն է:






Facebook
Tweet This
Email This Post
