ՀՀ ԱԻՆ փրկարարների պատանեկան թիմը վերադարձել է Բելառուսից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2012 10:32

Այս գիշեր Բելառուսից Երևան վերադարձավ ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը սեպտեմբերի 17-23-ը մասնակցում էր կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին. այս մասին հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Այնտեղ թիմեր էին ներկայացված տարբեր մայրցամաքների 14 երկրներից (Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Ադրբեջան, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Կորեայի Հանրապետություն, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Սերբիա):

Մանկապատանեկան հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև:

ԱԻՆ պատանեկան թիմում ընդգրկված 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա): Հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով և գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` պարգևների արժանանալով «Տասնամյակի դեբյուտ» և «Լավագույն թերթ» անվանակարգերում: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շարքում «Զոբրյոնոկ» հավաքում նշվել է նաև ՀՀ Անկախության օրը, և Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ բոլոր երկրների թիմերը ոտքի են կանգնել` որպես հարգանքի նշան։

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply