Մահացու պատահար Երևան-Գյումրի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 24, 2012 9:57
Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհին դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները պարզել են, որ մահացածներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Արաքսյա Աբրահամյանը եւ Արարատի մարզի Շամպայն գյուղի բնակիչ 24-ամյա Սասուն Գալստյանը, իսկ վիրավորներն են Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարինե Աբրահամյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 26-ամյա Էդիկ Մաթեւոսյանը եւ 29-ամյա Ռուզաննա Վարդանյանը:

Վիրավոր Մ. Աբրահամյանը մահացած Ա. Աբրահամյանի քույրն է, իսկ վիրավոր Էդիկ Մաթեւոսյանն ու մահացած Սասուն Գալստյանը աշխատում էին Ոստիկանության Էրեբունու բաժնում:

Դեպքի առթիվ ոստիկանության  Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

 

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանները:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply