“Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի ռեժիսորի մահվան համար Պակիստանի նախարարը 100 հազար դոլար է խոստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 8:44

Պակիստանի տրանսպորտի նախարարը կլորիկ գումար է խոստացել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորի գլխի համար:

“Ես հայտարարում եմ, որ նա, ով պղծել է Մուհամեդ մարգարեի անունը, պետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար: Ես 100 հազար դոլար կտամ նրան, ով կսպանի այդ մարդուն”,-իր որոշումն այսպես է մեկնաբանել Ղուլամ Ահմեդ Բիդուրը: Ավելին, նա նույնիսկ “Թալիբան” ու “Ալ- Քաիդա” խմբավորումներին է կոչ արել այդ գործին նպաստել ու նրանց նույնպես պարգևավճար խոստացել: Նախարարը խոստովանում է , որ սպանություն պատվիրողը նույնպես հանցագործ է, սակայն սրբատյացին պատժելու այլ ելք չի տեսնում:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply