Օբաման մի նոր Օսմանյան կայսրություն է կազմավորում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 8:41


ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի հանրապետական անդամ Լուի Գոմերթը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային մեղադրել է Միջին Արևելքում երկրորդ Օսմանյան կայսրության ձևավորմանը օգնող քաղաքականություն վարելու մեջ:
Գոմերթը ներկայացուցչական պալատում իր ելույթում Օբամային մեղադրել է, որ Իրաքում հաղթելուց հետո նա այդ տարածքից հետ է քաշվել`այն թողնելով Իրանին: Ներկայացուցչական պալատի անդամը հայտարարելով, որ Իրաքից հետ քաշվելը նշանակելու է, որ ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրում նվազում է, հայտնել է նաև, որ այդ որոշման հետևանքները իրենց ցույց տվեցին Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի դիվանագիտական միսիաների դեմ կազմակերպված հարձակումների ժամանակ: Այդ մասին է գրում թուրքական «Hürriyet»-ը:
«Սա մի նոր Օսմանյան կայսրության ձևավորման սկիզբն է, որով նախագահ Օբաման կարող է հպարտանալ: Շնորհակալություն նախագահ Բարաք Հուսեյն Օբամա: Սա ձեզանից հետո մնացած կարևոր մի ժառանգություն կլինի»,-ասել է Գոմերթը:
Գոմերթը, ընդգծելով նաև, որ Օբաման չի ուզում ասել, թե ինքը քրիստոնյա չէ, նշել է. «Այս հարցում միայն մի բան գիտեմ, որ դա նրա և աստծու միջև է: Սակայն մի բան էլ գիտեմ, որ Օբաման նոր մի Օսմանյան կայսրության հիմնմանը օգնեց, իսկ մեր բարեկամ և դաշնակից Իսրայելին իր կազմավորման իրականացման այս ռադիկալիզմի ծովում շատ անպաշտպան թողեց»:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply