ԱՄՆ-ում տեղի է ունեցել “Էմմիի” հանձնման հանդիսավոր արարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 8:39

Լոս Անջելեսում գտնվող  “Nokia” կինոթատրոնում երեկ, սեպտեմբերի 23-ին  հայտարարվեցին   ամերիկյան հեռուստաակադեմիայի “Էմմիի” մրցանակաբաշխության հաղթողների անունները: Հաղթանակը շնորհվեց “Զարմանալի մրցավազք” հեռուստանախագծին ամերիկյան հեռուստատեսության լավագույն բանավեճային ռեալիթի շոուին: Սա հեռուստանախագծի հեղինակներ Էլիս Դոհանյերիի ու Բերթրամ վան Մուսթերի 9-րդ հաղթանակն էր. որն անընդմեջ վերցնում են 2003-ից, բացառությամբ 2010-ին, երբ մրցանակը շնորհվեց “Շեֆ խոհարար” հաղորդմանը:

Լավագույն շոումեն անվանակարգում 3-րդ անգամ անընդմեջ հաղթանակում է  Թոմ Բերգերոնը “Պարեր աստղերի հետ” հաղորդման համար:

Իսկ “Ամերիկյան ընտանիք” սերիալի հեղինակ Սթիվ Լևիտանը ստացավ “կատակերգական ժանրի լավագույն ֆիլմ” մրցանակը:

Ամերիկյան “Էմմին” այլ կերպ անվանում են հեռուստատեսային “Օսկար”: Պարգևատրումներով զբաղվում է Միջազգային ամերիկյան  հեռուստաակադեմիան ու Ամերիկյան ազգային հեռուստաակադեմիան:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply