Բողոքի ակցիա Սպիտակ տան առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 8:36

Վաշինգտոնի Լաֆայետ այգում Սպիտակ տան դիմաց ամերիկացի մուսուլմանները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմի:Ցուցարարները պաստառներ էին պատրաստել, որոնց վրա գրված էր` «Ինչու է իսլամաֆոբիան վերածվել միջազգային քաղաքականության գործիքի», «Ո՜չ ֆանատիզմին», «Խոսքի ազատության շահագործումն անթույլատրելի է», «Մուհամեդ մարգարեն աշխարհում երբևէ ապրած մարդկանցից ամենահիանալի, կատարյալ և մեծագույն անձն է»,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները անցորդներին ծաղիկներ և թերթոններ են բաժանել, որոնցոմ հերքվում է իսլամի վերաբերյալ տարածված մոլորեցնող տեղեկությունը:
Ակցիայի շրջանակներում ԱՄՆ-ի մուսուլմանական համայնքների առաջնորդները իրենց ելույթներում վճռականորեն դատապարտել են պրովոկացիոն ֆիլմը: Նշվել է, որ կրոնական արժեքների ոտնահարումը ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ:
Սպիտակ տան առջև կազմակերպված ակցիային մասնակցել են նաև ԱՄՆ-ի հրեաները:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply