Մուհամեդ Մուրսի. Եգիպտոսը գերուժ կդառնա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 8:33

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հեռուստատեսային իր ելույթում հայտարարել է, որ մեծ ջանքեր է ներդնելու, որպեսզի Եգիպտոսը դառնա մի գերուժ, որի կարծիքի հետ ամբողջ աշխարհը հաշվի կնստի: «Մենք վստահորեն շարժվում ենք առաջ`դեպի առաջադրված նպատակը»,-նշել է նախագահը:
Նա նաև անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծելով, որ արյունահեղությունը այդ երկրում պետք է անմիջապես դադարեցնել:
«Ասադը պետք է գիտակցի, որ անցել է միջազգային իրավունքի բոլոր սահմանները»,-Մուհամեդ Մուրսիի խեսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:
Նախագահը հավելել է, որ Եգիպտոսը շարունակելու է օգնել Պաղեստինի ժողովրդին: Մուրսիի խոսքերով`քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը, տարածաշրջանում խաղաղության մասին խոսք անգամ չի կարող լինել:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply