Հնդկաստանում սողանքի պատճառով 40 մարդ է մահացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2012 8:01
Հնդկաստանի հյուսիս-արևելքում չեն դադարում տեղատարափ անձրևները: Դրանք Ասամ, Սիքիմ ու Արունաչալ-Պրադեշ նահանգում հանգեցրել են սողանքների, ինչն էլ 40 մարդու մահվան պատճառ է դարձել: Հնդկական ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, Ասամի 27 մարզից 15-ը գտնվում է ջրհեղեղի գոտում: 3 ամսվա մեջ սա արդեն երկրորդ անգամն է: Վերջին 10 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղը տեղի է ունեցել այս տարվա հուլիսին: Այն ժամանակ զոհվեց 120 մարդ: Ավելի քան 2 մլն-ն աղետի գոտում էր, նրանց չորրորդ մասը զրկվեց տարրական ծածկից:
Հիմա աղետից տուժած շրջաններում որոնողական-փրկարարական աշխատանքներ են տարվում: Սնունդ ու խմելու ջուր Հնդկաստանի ՌՕՈՒ-ն ուղղաթիռներով է հասցնում:






Facebook
Tweet This
Email This Post
