Fendi-ի ցուցադրությունից հետո Շերոն Սթոունը հոսպիտալացվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 7:39

Երեկ ճանաչված դերասանուհին Միլանի հոսպիտալ է տեղափոխվել Fendi
նորաձևության տանը ցուցադրության ժամանակ ուշագնաց լինելու պատճառով: Ականատեսներն ասում են, որ 54-ամյա դերասանուհին շատ երկար է այդ վիճակում եղել, ինչից ներկաները շատ վախեցել են:
2001-ին Սթոունը կաթված է տարել ու  արդեն մի քանի տարի տառապում է գլխացավի նոպաներից:
Դերասանուհին ուշքի գալով`  բոլորին հավատացրել է, որ ինքնազգացողությունը լավ է:
Մի քանի ժամից դերասանուհուն դուրս են գրել հիվանդանոցից:
Հնարավոր է, որ խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով դերասանուհին գերհոգնածություն է ունեցել:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply