Ռուսաստանի Պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը վախճանվել է Մոսկվայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 24, 2012 7:251992-1996-ին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած բանակի գեներալը մայրաքաղաքի կլինիկայում մահացել է կաթվածից: Ելցինյան ժամանակաշրջանում սկանդալային ճանաչում ստացած զորավարը նոպա է ունեցել.բժիշկները սկզբում ենթադրել են, որ նա թունավորվել է սն
կից, իսկ հետո կաթված են ախտորոշել:
Պավել Գրաչովը Աֆղանստանում և Չեչնիայում մասնակցել է զինված հակամարտություններին, հայտնի է դարձել նաև 1991-ին Մոսկվայի օգոստոսյան իրադարձություններից, հետո մի քանի աղմկահարույց պատմությունների մասնակից է եղել: Շատերը նրան քննադատում էին Չեչնիայում մեկ օդային դեսանտների զորքով կարգ հաստատելու հնարավորության մասին արտահայտության համար:
Ավելի ուշ նա լրագրող Դմիտրի Խոլոդովի գործով վկա է կանչվել:
Պավել Գրաչովը 64 տարեկան էր:






Facebook
Tweet This
Email This Post
